Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Հանգստի շրջանում մեծանում է սեռավարակների վտանգը

Հանգստի շրջանում մեծանում է սեռավարակների վտանգը

Յուրաքանչյուրիս փափագն է ամռան շոգից ու տապից, աշխատանքային թոհուբոհից՝ եթե ոչ մի քանի շաբաթով, ապա գեթ մի քանի օրով, առանձնանալ ու հանգստանալ: Իսկ հանգիստը լավ անցկացնելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս՝ արձակուրդ գնալուց առաջ ավարտին հասցնել բոլոր գործերը:


Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ լավ կլինի, որպեսզի հասանելիք արձակուրդի 30 օրերը բաշխված լինեն տարվա մեջ: «Տարվա ընթացքում շատ կարևոր է աշխատանքն ու հանգիստը ճիշտ զուգակցել: Անհրաժեշտ է զուգորդել նաև պասիվ ու ակտիվ հանգիստը»,- նշեց հոգեբանը և հանգստի մեկնել պատրաստվողներին խորհուրդ տվեց մեկնելուց առաջ բոլոր գործերն ավարտին հասցնել: Ավելին՝ հոգեբանը գտնում է նաև, որ անհրաժեշտ է հանգիստը կազմակերպել ոչ թե տանը, այլ տանից հեռու: «Մոռացեք բոլոր գործերը, իսկ կիսատ թողած աշխատանքն ավարտին կհասցնեք հանգստի վերջին մեկ շաբաթում: Դա թույլ կտա արագ վերադառնալ աշխատանքի»,- նշեց նա:


«Արմենիա» ՀԲԿ բժիշկ, մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանն էլ, անդրադառնալով թեմային, նշեց, որ անհրաժեշտ է պահպանել նաև տարրական հիգիենայի կանոնները՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Հակառակ դեպքում հանգիստը կվերածվի իսկական քաոսի: «Հանգստի ժամանակ ակտիվանում են թե՛ մակրո, և թե՛ միկրո բակտերիաները: Բարդություններից խուսափելու համար ձեռքի տակ անհրաժեշտ է ունենալ առաջին բուժօգնության պարագաները»,- հավելեց բանախոսը նշելով, որ բնության գրկում հանգստի ընթացքում այդ վտանգներն առավել են մեծանում:


Առողջությանը ոչ նպաստավոր են անդրադառնում նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները: Անդրադառնալով ծովափնյա հանգստին , մասնագետը խորհուրդ տվեց ձեռքի տակ ունենալ հատուկ արևայրուքի համար նախատեսված կրեմներ: «Իսկ արևայրուքն ընդունել ճիշտ կլինի կազմակերպել մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում»,- ավելացրեց բանախոսն ու հավելեց, որ անհրաժեշտ է խուսափել կեսօրվա արևայրուքից:


«Ծով իջնելուց առաջ անհրաժեշտ է նաև լոգանք ընդունել,- ավելացրեց նա ընդգծելով, որ անհրաշետ է նաև ձեռքի տակ ունենալ սեփական սպիտակեղենի պարագաները,- որքան էլ որ հյուրանոցն էլիտար ու բարձրակարգ համարվի, միևնույն է` կան մանրէներ, որոնք չեն վերանում սպիտակեղենից»,- ասաց Կ. Վարդանյանը նշելով, որ ամեն ինչ կախված է տվյալ անձի հոտևողականությունից:


Ամառային հանգստի ժամանակ ակտիվանում են ոչ միայն խրոնիկ հիվանդությունները, այլև սեռավարակները: Փորձը ցույց է տվել, որ դրանց ցուցանիշները մեծանում են հատկապես ամռանը: Հետևաբար տարբեր սեռավարակներից և ոչ ցանկալի հղիությունից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ձեռքի տակ ունենալ պահպանակներ, խուսափել նաև կոմերցիոն սեքսից:


«Ամառաին հանգիստը նպաստում է սեռավարակների աճին, հետևաբար, հատկապես տղամարդկանց, խորհուրդ է տրվում հեռու մնալ պատահական հարաբերություններից: Ավելի զգոն և ուշադիր եղեք, մի մոռացեք ձեզ հետ վերցնել պահպանակներ ու հանգիստը կազմակերպել ընտանեկան մթնոլորտում: Խորհրուդ չի տրվում նաև հարաբերություններ ունենալ մի քանի անձանց հետ: Այս շրջանում են առաջանում տարբեր սեռավարակներից հատկապես հերպեսը»,- ավելացրեց Կ. Վարդանյանը:

 

Սկզբնաղբյուր. http://mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ